Ճանապարհատրանսպորտային պատահարից պատճառված վնասը հատուցվեց դատական կարգով
Մեր իրավաբանական գրասենյակ դիմեց վստահորդ՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով իրեն պատճառված նյութական վնասի հատուցման գումարի բռնագանձման պահանջով հայց ներկայացնելու և իր գույքային իրավունքները պաշտպանելու նպատակով։ Վնասի հատուցման պարտավորություն կրող անձը չէր կատարել այդ պարտավորությունը, ինչի հետևանքով վստահորդը չէր ստացել իրեն պատճառված նյութական վնասի հատուցումը։ Մինչ մեզ դիմելը նա փորձել էր ինքնուրույն պաշտպանել իր իրավունքները՝ հայցադիմում ներկայացնելով […]