Ֆիդելիս իրավաբանական գրասենյակ

Մերժվեց արտադատական բռնագանձումն անվավեր ճանաչելու հայցը

Վստահորդը՝ վարկային կազմակերպությունը, դիմել էր «Ֆիդելիս» իրավաբանական ընկերությանը՝ իր դեմ ներկայացված հայցի կապակցությամբ։ Վարկառուի կողմից պարտավորությունները չկատարելու հետևանքով սկսվել էր գրավադրված անշարժ գույքի արտադատական բռնագանձման գործընթաց, որի իրավաչափությունը գրավատուն վիճարկել էր դատարանում։ Հայցվորը պնդում էր, որ իրեն ուղարկված բռնագանձման ծանուցումը թերի է և չի պարունակում պարտավորության չափի, գույքի իրացման ձևի ու լիկվիդային արժեքի վերաբերյալ անհրաժեշտ […]

Բավարարվեց 187,6 միլիոն դրամի բռնագանձման պահանջը

Վստահորդը դիմել էր «Ֆիդելիս» իրավաբանական ընկերությանը՝ սնանկության վարույթի շրջանակում բացահայտված գործարքի կապակցությամբ իրավական աջակցություն ստանալու նպատակով։ Պարզվել էր, որ մինչև սնանկ ճանաչվելը պարտապանին պատկանող անշարժ գույքը, որպես ներդրում, փոխանցվել էր այլ ընկերության կանոնադրական կապիտալում՝ շուկայականից զգալիորեն ցածր արժեքով։ Գործարքի հետևանքով վնասվել էին ինչպես պարտապանի, այնպես էլ նրա պարտատերերի գույքային շահերը։ Վստահորդի նպատակն էր հասնել գույքի […]

Մերժվեց զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ հայցը

Վստահորդը դիմել էր Ֆիդելիս իրավաբանական ընկերությանը՝ իր պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության նպատակով։ Վեճը ծագել էր հրապարակայնորեն տարածված տեղեկությունների և արտահայտությունների կապակցությամբ, որոնք վստահորդը համարում էր վիրավորական ու զրպարտչական։ Նրա գնահատմամբ՝ դրանք վնասում էին իր հեղինակությանը, ուստի անհրաժեշտ էր դիմել դատական պաշտպանության՝ պահանջելով հրապարակային ներողություն և խախտված իրավունքների վերականգնում։ Գործի շրջանակում մեր թիմի խնդիրն […]

Մերժվեց գումարի բռնագանձման հայցը

Վստահորդը դիմել էր «Ֆիդելիս» իրավաբանական ընկերությանը՝ իր դեմ ներկայացված գումարի բռնագանձման հայցի կապակցությամբ իրավաբանական աջակցություն ստանալու նպատակով։ Հայցվորը պնդում էր, որ կողմերի միջև ձևավորված մատակարարման հարաբերությունների շրջանակում վստահորդն ամբողջությամբ չի վճարել ապրանքների դիմաց, և պահանջում էր բռնագանձել ենթադրյալ չմարված պարտքը, ինչպես նաև պարտավորության կատարումն ուշացնելու համար հաշվարկված տոկոսները։ Նույն իրավահարաբերությունների շրջանակում նախկինում արդեն կայացվել էր […]

Վերացվեց բնապահպանական ստուգմամբ սահմանված պարտավորությունը

Վստահորդը դիմել էր Ֆիդելիս իրավաբանական ընկերությանը՝ պետական մարմնի ընդունած վարչական ակտը վիճարկելու և ընկերության իրավունքները պաշտպանելու նպատակով։ Իրականացված ստուգման արդյունքում ընկերությանը վերագրվել էին բնապահպանական և ընդերքօգտագործման ոլորտների խախտումներ, որոնց հիմքով նրա նկատմամբ հաշվարկվել էր վճարման ենթակա գումար։ Վստահորդը գտնում էր, որ վարչական ակտն ընդունվել է առանց բավարար փաստական և իրավական հիմքերի, իսկ դրանով առաջադրված ֆինանսական […]

Վերականգնվեց վստահորդի՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը

Վստահորդը դիմել էր Ֆիդելիս իրավաբանական ընկերությանը՝ իր օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունքի պաշտպանության նպատակով։ Մասնավորապես միասնական սոցիալական ծառայությունը հրաժարվել էր վստահորդի աշխատանքային գրքույկում արտացոլված երկարամյա աշխատանքային ժամանակահատվածները հաշվարկել նրա աշխատանքային ստաժում, ինչի արդյունքում հայցվորը կենսաթոշակ չէր ստանում Վստահորդը գտնում էր, որ վարչական մարմնի որոշումը հիմնավորված չէ, քանի որ իր աշխատանքային գործունեությունը հաստատվում էր աշխատանքային գրքույկում […]

Ջրամատակարարի հաշվարկը ճանաչվեց ոչ իրավաչափ

Վստահորդը դիմել էր Ֆիդելիս իրավաբանական ընկերությանը՝ ջրամատակարար ընկերության կողմից իր նկատմամբ առաջադրված խոշոր ֆինանսական պահանջը վիճարկելու նպատակով։ Ընկերությունը պնդում էր, որ վստահորդը խախտել է ջրամատակարարման կանոնները և իրականացրել ապօրինի ջրամիացում, ինչի հիմքով հաշվարկել էր վճարման ենթակա զգալի գումար։ Վստահորդը չէր ընդունում իրեն վերագրվող խախտումը և գտնում էր, որ ընկերության կատարած հաշվարկը հիմնված չէ իրական փաստական […]

Սոցիալական ցանցերում հնչած զրպարտությունը հերքվեց

Վստահորդը դիմել էր Ֆիդելիս իրավաբանական ընկերությանը, քանի որ սոցիալական ցանցերում իր կողմից կատարված հրապարակումների կապակցությամբ նրա դեմ ներկայացվել էր պատվի, արժանապատվության և բարի համբավի պաշտպանության վերաբերյալ հայց։ Հայցվորը պնդում էր, որ հրապարակումներում տեղ գտած տեղեկություններն ու արտահայտությունները զրպարտչական և վիրավորական բնույթ ունեն, և պահանջում էր դրանք հերքել, հրապարակային ներողություն խնդրել ու փոխհատուցել ենթադրյալ պատճառված վնասը։ […]

Դատարանի վճռով հատուցվեց ՃՏՊ-ից պատճառված վնասը

Մեր իրավաբանական գրասենյակ դիմեց վստահորդ՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով իրեն պատճառված նյութական վնասի հատուցման գումարի բռնագանձման պահանջով հայց ներկայացնելու և իր գույքային իրավունքները պաշտպանելու նպատակով։ Վնասի հատուցման պարտավորություն կրող անձը չէր կատարել այդ պարտավորությունը, ինչի հետևանքով վստահորդը չէր ստացել իրեն պատճառված նյութական վնասի հատուցումը։ Մինչ մեզ դիմելը նա փորձել էր ինքնուրույն պաշտպանել իր իրավունքները՝ հայցադիմում ներկայացնելով […]