Ֆիդելիս իրավաբանական գրասենյակ

Փաստաբանական գրասենյակների էքսպո ցուցահանդես (LegalExpo2026)

2026 թվականի ապրիլի 25-ին և 26-ին Հայաստանում անցկացվեց փաստաբանական գրասենյակների ցուցահանդես, որին իր ակտիվ մասնակցությունն ունեցավ նաև Ֆիդելիս իրավաբանական ընկերությունը՝ հանդես գալով սեփական տաղավարով և ներգրավվելով միջոցառման ծրագրային բոլոր հիմնական նախաձեռնություններում։ Երկօրյա միջոցառման շրջանակում անցկացվեց «Ապագայի փաստաբանությունը․ զարգացման տեսլականը և մարտահրավերները» խորագրով համաժողովը, ինչպես նաև մասնագիտական աշխատաժողովներ և քննարկումներ՝ Հայաստանի փաստաբանների մասնակցությամբ։ Ցուցահանդեսի երկրորդ օրը, […]

Վարչական տույժ նշանակելու որոշումը ճանաչվեց անվավեր՝ ընթացակարգային խախտումների պատճառով

Վստահորդը դիմել էր մեր իրավաբանական գրասենյակին՝ վարչական մարմնի կողմից կիրառված վարչական  տույժը վիճարկելու նպատակով, քանի որ գտնում էր, որ իր նկատմամբ կիրառված վարչական պատասխանատվությունն իրավաչափ չէր։  Նման դեպքերում առանցքային նշանակություն ունի քաղաքացու իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև այն վարչական ակտերի դատական վիճարկումը, որոնց ընդունմամբ խախտվել են կամ կարող են խախտվել անձի իրավունքներն ու օրինական շահերը։  Գործը […]

Բավարարվեց գրավով ապահովված փոխառության պարտքի բռնագանձման պահանջը

Վստահորդը դիմել էր մեզ՝ փոխառության պայմանագրից բխող իր իրավունքների պաշտպանության հարցում իրավաբանական օգնություն ստանալու նպատակով։ Փոխառության պայմանագրով մեր վստահորդը փոխառուին տրամադրել էր զգալի չափի գումար, որի վերադարձն ապահովված էր անշարժ գույքի գրավով։ Սակայն պարտապանը չէր կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները և չէր վերադարձրել փոխառության գումարը։ Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ էր դիմել դատարան և կիրառել պարտքերի բռնագանձման համար […]

Թույլատրվեց բռնագանձում տարածել ընդհանուր գույքում պարտապանի բաժնի վրա

Վստահորդը դիմել էր մեր իրավաբանական ընկերությանը` պարտքի բռնագանձման և արդեն իսկ կայացված դատական ակտի կատարումն ապահովելու նպատակով Նախկինում կայացված դատական ակտով հաստատվել էր պարտապանի կողմից իր պարտավորության խախտումը և սահմանվելլ էր համապատասխան գումարի բռնագանձում մեր վստահորդի օգտին։ Սակայն կատարողական վարույթի ընթացքում պարզվել էր, որ պարտապանին անհատապես պատկանող գույք կամ դրամական միջոցներ չեն հայտնաբերվել, որոնց հաշվին […]

Երեխայի բնակության վայրը դատարանը սահմանեց մոր մոտ

Մեր իրավաբանական գրասենյակ էր դիմել վստահորդ, որն ամուսնու հետ փաստացի դադարեցրել էր համատեղ կյանքը և ցանկանում էր դատական կարգով լուծել ընտանեկան հարաբերություններից բխող մի շարք կարևոր հարցեր։ Առաջնայինը անչափահաս երեխայի բնակության վայրի որոշումն էր․ քանի որ ծնողներն այլևս համատեղ չէին բնակվում, անհրաժեշտ էր որոշել, թե նրանցից ում հետ պետք է բնակվեր երեխան՝ առաջնահերթ հաշվի առնելով […]

Բեռնափոխադրման գործով տուգանքի որոշումը ճանաչվեց վարչական վարույթի  լսումների վերաբերյալ անձին չծանուցելու հիմքով

Վստահորդը դիմել էր մեր իրավաբանական ընկերությանը, ում նկատմամբ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը կայացրել էր վարչական տույժ նշանակելու որոշում։ Վստահորդը տուգանվել էր, քանի որ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհով տեղափոխել էր թույլատրելի բեռնվածքը գերազանցող բեռ։ Վարչական մարմինը պնդում էր, որ կշռման արդյունքում արձանագրվել է կիսակցորդի սռնու վրա թույլատրելի բեռնվածքի գերազանցում, ինչի հիման […]

Հարկային հսկողության գործով տուգանքի որոշումը ճանաչվեց անվավեր

Վստահորդը դիմել էր մեզ՝ Ֆիդելիս իրավաբանական ընկերությանը,  վարչական վարույթի ընթացքում իր նկատմամբ կիրառված տուգանքը վիճարկելու նպատակով։ Վարչական մարմինը պնդել էր, որ մեր վստահորդը խոչընդոտել է հարկային հսկողության գործընթացին և չի կատարել իրենց օրինական պահանջները։ Մինչդեռ մեր վստահորդը  նշում էր, որ վարչական վարույթի ընթացքում վարչական մարմնի կողմից չեն ապահովվել օրենքով նախատեսված դիրքորոշումներ և բացատրություններ տալու իր […]