Ֆիդելիս իրավաբանական գրասենյակ

Վարչական տույժ նշանակելու որոշումը ճանաչվեց անվավեր՝ ընթացակարգային խախտումների պատճառով

Վստահորդը դիմել էր մեր իրավաբանական գրասենյակին՝ վարչական մարմնի կողմից կիրառված վարչական  տույժը վիճարկելու նպատակով, քանի որ գտնում էր, որ իր նկատմամբ կիրառված վարչական պատասխանատվությունն իրավաչափ չէր։ 

Նման դեպքերում առանցքային նշանակություն ունի քաղաքացու իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև այն վարչական ակտերի դատական վիճարկումը, որոնց ընդունմամբ խախտվել են կամ կարող են խախտվել անձի իրավունքներն ու օրինական շահերը։ 

Գործը ստանձնելուց հետո մեր իրավաբաններն իրականացրին գործի ամբողջական իրավական վերլուծություն՝ ուսումնասիրելով վարչական ակտը, դրա ընդունման փաստական և իրավական հիմքերը, կիրառված նորմերն ու պահպանված ընթացակարգերը։ Վերլուծության արդյունքում մշակվեց հստակ դատավարական ռազմավարություն՝ ուղղված վարչական ակտն անվավեր ճանաչելուն։ Դատարան ներկայացված հայցով պահանջվեց անվավեր ճանաչել վիճարկվող որոշումը և վերականգնել վստահորդի խախտված իրավունքները։ Այս փուլում առանցքային նշանակություն ունեցան վարչական դատավարության նորմերի ճիշտ կիրառումը և գործի համար վերաբերելի ապացույցների հավաքագրումն ու ներկայացումը։

Դատական քննության ընթացքում մեր իրավաբանները հիմնավորեցին, որ վիճարկվող որոշումը չի համապատասխանել օրենքով վարչական ակտին ներկայացվող պահանջներին և ընդունվել է ընթացակարգային խախտումներով։ Ներկայացված փաստարկներն ու ապացույցները ցույց տվեցին, որ վարչական մարմինը պատշաճ կերպով չի պահպանել որոշման ընդունման համար պարտադիր ընթացակարգերը, ինչի հետևանքով սահմանափակվել են վստահորդի իրավունքները։ Վարչական դատարանը, համակողմանիորեն գնահատելով գործի հանգամանքներն ու ապացույցները, բավարարեց հայցը և անվավեր ճանաչեց վարչական տույժ նշանակելու մասին որոշումը։

Հակառակ կողմը փորձել է բողոքարկել դատական ակտը՝ ներկայացնելով վերաքննիչ բողոք, սակայն մեր կողմից իրականացված հետևողական աշխատանքի շնորհիվ վերաքննիչ դատարանը մերժել է բողոքը՝ վարչական դատարանի  վճիռը թողնելով անփոփոխ։Այնուհետև վարչական մարմինը ներկայացրեց նաև վճռաբեկ բողոք, սակայն այն չէր համապատասխանում օրենքով սահմանված ձևական և դատավարական պահանջներին։ Մասնավորապես, բողոքում սխալ էին նշված դատական ակտի տվյալները, ինչպես նաև կցված չէին անհրաժեշտ ապացույցները, ինչի արդյունքում Վճռաբեկ դատարանը վերադարձրեց բողոքը։

Արդյունքում վստահորդի օգտին կայացված դատական ակտը մնաց անփոփոխ և մտավ օրինական ուժի մեջ, իսկ վարչական տույժ նշանակելու մասին որոշման իրավական հետևանքները վերացվեցին։ Այսպիսով, վերականգնվեցին վստահորդի խախտված իրավունքները և կանխվեցին վարչական պատասխանատվության ոչ իրավաչափ կիրառման բացասական հետևանքները։ Գործը հաջողված օրինակ է այն բանի, որ պետական մարմնի որոշումը հնարավոր է արդյունավետորեն վիճարկել՝ պատշաճ փաստական և իրավական հիմնավորումներ ներկայացնելու միջոցով։

Նման գործերում վարչական իրավունքի նորմերի ճիշտ կիրառումը, արդյունավետ դատական պաշտպանությունը, ինչպես նաև մասնագիտական իրավաբանական ծառայությունները առանցքային նշանակություն ունեն անձի խախտված իրավունքների վերականգնման համար։

Մեր փորձը ցույց է տալիս, որ ճիշտ ընտրված ռազմավարությունը, խորքային իրավական վերլուծությունը և հետևողական աշխատանքը դատական պաշտպանության բոլոր փուլերում կարող են վճռորոշ նշանակություն ունենալ նաև պետական մարմինների հետ վեճերում։ Մենք մատուցում ենք համալիր իրավաբանական ծառայություններ Հայաստանում՝ աջակցելով վստահորդներին վարչական ակտերի վիճարկման և իրենց իրավունքների արդյունավետ պաշտպանության գործընթացում։

Մերժվեց մեր վստահորդի դեմ ներկայացված՝ գրավադրված գույքի արտադատական բռնագանձման անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցը

Վստահորդը՝ վարկային կազմակերպությունը, դիմել էր «Ֆիդելիս» իրավաբանական ընկերությանը՝ իր դեմ ներկայացված հայցի կապակցությամբ։ Վարկառուի կողմից պարտավորությունները չկատարելու հետևանքով սկսվել էր գրավադրված անշարժ գույքի արտադատական բռնագանձման գործընթաց, որի իրավաչափությունը գրավատուն վիճարկել էր դատարանում։ Հայցվորը պնդում էր, որ իրեն ուղարկված բռնագանձման ծանուցումը թերի է և չի պարունակում պարտավորության չափի, գույքի իրացման ձևի ու լիկվիդային արժեքի վերաբերյալ անհրաժեշտ […]

Բավարարվեց 187,6 միլիոն դրամի բռնագանձման պահանջը

Վստահորդը դիմել էր «Ֆիդելիս» իրավաբանական ընկերությանը՝ սնանկության վարույթի շրջանակում բացահայտված գործարքի կապակցությամբ իրավական աջակցություն ստանալու նպատակով։ Պարզվել էր, որ մինչև սնանկ ճանաչվելը պարտապանին պատկանող անշարժ գույքը, որպես ներդրում, փոխանցվել էր այլ ընկերության կանոնադրական կապիտալում՝ շուկայականից զգալիորեն ցածր արժեքով։ Գործարքի հետևանքով վնասվել էին ինչպես պարտապանի, այնպես էլ նրա պարտատերերի գույքային շահերը։ Վստահորդի նպատակն էր հասնել գույքի […]

Պաշտպանվեցին վստահորդի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը

Վստահորդը դիմել էր Ֆիդելիս իրավաբանական ընկերությանը՝ իր պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության նպատակով։ Վեճը ծագել էր հրապարակայնորեն տարածված տեղեկությունների և արտահայտությունների կապակցությամբ, որոնք վստահորդը համարում էր վիրավորական ու զրպարտչական։ Նրա գնահատմամբ՝ դրանք վնասում էին իր հեղինակությանը, ուստի անհրաժեշտ էր դիմել դատական պաշտպանության՝ պահանջելով հրապարակային ներողություն և խախտված իրավունքների վերականգնում։ Գործի շրջանակում մեր թիմի խնդիրն […]

Մեր վստահորդի դեմ ներկայացված գումարի բռնագանձման պահանջը մերժվեց

Վստահորդը դիմել էր «Ֆիդելիս» իրավաբանական ընկերությանը՝ իր դեմ ներկայացված գումարի բռնագանձման հայցի կապակցությամբ իրավաբանական աջակցություն ստանալու նպատակով։ Հայցվորը պնդում էր, որ կողմերի միջև ձևավորված մատակարարման հարաբերությունների շրջանակում վստահորդն ամբողջությամբ չի վճարել ապրանքների դիմաց, և պահանջում էր բռնագանձել ենթադրյալ չմարված պարտքը, ինչպես նաև պարտավորության կատարումն ուշացնելու համար հաշվարկված տոկոսները։ Նույն իրավահարաբերությունների շրջանակում նախկինում արդեն կայացվել էր […]