Մասնագիտացված է քաղաքացիական իրավունքի և վարչական իրավունքի ոլորտներում:
Կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: Համալսարանը գերազանցությամբ ավարտել է 2022թ-ին: Ուսանողական տարիներին հանդիսացել է ԵՊՀ իրավաբանական կլինիկայի իրավախորհրդատու:
Մասնակցել է մի շարք մասնագիտական դասընթացների և ֆորումների, այդ թվում` գերմանական միջազգաին համագործակցության ընկերության (IRZ) և GIZ Armenia-ի Women rights center հասարակական կազմակերպության կողմից կազմակերպած դասընթացների:
Աշխատանքային փորձառությունն իրավաբանական ոլորտում ձեռք է բերել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում և «Ներդրումների աջակցման կենտրոն» (Enterprise Armenia) հիմնադրամում ծավալած գործունեության ընթացքում:
Այժմ ՀՀ Փաստաբանական ակադեմիայի ունկնդիր է: