Էլեն Մարգարյանը մասնագիտացված է քրեական իրավունքի ոլորտում։
2018-2024 թվականներին սովորել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանում՝ ստանալով իրավագիտության բակալավրի, ապա մագիստրոսի աստիճան՝ միջազգային մասնավոր, միջազգային համեմատական իրավունք մասնագիտացմամբ։
2024 թվականից ուսումնառությունը շարունակում է Ֆրանսիայի Պանթեոն-Ասսաս համալսարանում (Փարիզ 2)՝ Մարդու իրավունքներ և միջազգային մարդասիրական իրավունք մասնագիտացմամբ մագիստրոսական ծրագրի շրջանակներում։
Էլեն Մարգարյանն ուսումնառության ընթացքում մասնակցել է մի շարք դասընթացների և դատախաղերի, այդ թվում՝ Երևանի պետական համալսարանի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) կողմից կազմակերպված՝ քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված դատախաղին, Վիլլեմ Ս․ Վիսի անվան՝ Միջազգային առևտրային արբիտրաժին նվիրված դատախաղին (Վիեննա) որպես մասնակից, այնուհետև՝ որպես մարզիչ։
2022 թվականին պրակտիկա է անցել Արդարադատության և իրավունքի տանը (Փարիզ, Ֆրանսիա)։
Աշխատանքային փորձառությունը սկսել է ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատում՝ որպես դատավորի օգնական, ապա զբաղեցրել ՀՀ գլխավոր դատախազի օգնականի պաշտոնը։
Ներկայումս Ֆրանսիայում ուսումնառությանը զուգահեռ հանդիսանում է Ֆիդելիսի իրավախորհրդատու։