Ֆիդելիսի հիմնադիր-գործընկերն է, քրեական բաժնի ղեկավար։
Կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանում, ունի մագիստրոսի աստիճան։ Այս պահին ուսումնառությունը շարունակում է Եվրասիա միաջազգային համալսարանում՝ որպես հայցորդ, աշխատում է թեկնածուական ատենախոսության պաշտպանության վրա։
2017 թվականից հանդիսանում է Փաստաբանների պալատի անդամ, պաշտպանում է հաճախորդների շահերը բոլոր տեսակի քրեական գործերով։
Աշխատանքային գործունեությունը սկսել է 2006 թվականից։ Աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեում՝ որպես մաքսանենգության դեմ պայքարի վարչության մաքսային տեսուչ։ Ստացել է մաքսային ծառայության լեյտենանտի կոչում։
Աշխատել է նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում՝ սկզբում որպես իրավաբանական վարչության փորձագետ, այնուհետև որպես աուդիտոր։ Ինչպես նաև ֆինանսաբանկային համակարգում՝ «Առեքսիմբանկ-Գազպրոմբանկ» ՓԲԸ-ում և «Կամուրջ ՈւՎԿ» ՓԲԸ-ում՝ որպես դատական գործերի պատասխանատու։
Արմեն Անդրիկայնը համակարգում է նաև Սիփիէս ընկերության իրավաբանական թիմի աշխատանքները։
2021 թվականից հանդիսանում է «ԱԷՍ Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի խորհրդի անդամ։