Ֆիդելիս իրավաբանական գրասենյակ

Փաստաբանական գրասենյակների էքսպո ցուցահանդես (LegalExpo2026)

2026 թվականի ապրիլի 25-ին և 26-ին Հայաստանում անցկացվեց փաստաբանական գրասենյակների ցուցահանդես, որին իր ակտիվ մասնակցությունն ունեցավ նաև Ֆիդելիս իրավաբանական ընկերությունը՝ հանդես գալով սեփական տաղավարով և ներգրավվելով միջոցառման ծրագրային բոլոր հիմնական նախաձեռնություններում։

Երկօրյա միջոցառման շրջանակում անցկացվեց «Ապագայի փաստաբանությունը․ զարգացման տեսլականը և մարտահրավերները» խորագրով համաժողովը, ինչպես նաև մասնագիտական աշխատաժողովներ և քննարկումներ՝ Հայաստանի փաստաբանների մասնակցությամբ։

Ցուցահանդեսի երկրորդ օրը, անվճար իրավաբանական խորհրդատվություններին և փաստաբանական գրասենյակների տաղավարների ներկայացմանը զուգահեռ, տեղի ունեցան մի շարք պանելային քննարկումներ։ Դրանցից էին «Կառուցապատման իրավական կարգավորումը․ մարտահրավերներ և լուծումներ» և «Գործարարության իրավաբանական սպասարկումը՝ արդյունավետությունն ու առավելությունները» թեմաները, որի շրջանակներում որպես բանախոս հանդես եկավ Ֆիդելիսի հիմնադիրներից մեկը՝ Վարազդատ Հարությունյանը։

Միջոցառման ընթացքում նաև Ֆիդելիսի ավագ իրավախորհրդատու Արման Աբրահամյանը հանդես եկավհարցազրույցով, ներկայացնելով ընկերության պատմությունը, գործունեությունն ու զարգացման ուղին։

Ցուցահանդեսի կարևոր նպատակներից էր նպաստել հանրային իրավագիտակցության բարձրացումը, Հայաստանում իրավական մշակույթի ձևավորումը և զարգացումը, ինչպես նաև իրավաբանական համայնքի ներսում գործընկերային կապերի ամրապնդումը և նոր համագործակցությունների ձևավորումը։

Երկու օրերի ընթացքում այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու մասնակից փաստաբանական գրասենյակների գործունեությանը և ստանալու անվճարիրավաբանականխորհրդատվություն՝ տարբեր իրավական հարցերի վերաբերյալ։

Վարչական տույժ նշանակելու որոշումը ճանաչվեց անվավեր՝ ընթացակարգային խախտումների պատճառով

Վստահորդը դիմել էր մեր իրավաբանական գրասենյակին՝ վարչական մարմնի կողմից կիրառված վարչական  տույժը վիճարկելու նպատակով, քանի որ գտնում էր, որ իր նկատմամբ կիրառված վարչական պատասխանատվությունն իրավաչափ չէր։  Նման դեպքերում առանցքային նշանակություն ունի քաղաքացու իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև այն վարչական ակտերի դատական վիճարկումը, որոնց ընդունմամբ խախտվել են կամ կարող են խախտվել անձի իրավունքներն ու օրինական շահերը։  Գործը […]

Բավարարվեց գրավով ապահովված փոխառության պարտքի բռնագանձման պահանջը

Վստահորդը դիմել էր մեզ՝ փոխառության պայմանագրից բխող իր իրավունքների պաշտպանության հարցում իրավաբանական օգնություն ստանալու նպատակով։ Փոխառության պայմանագրով մեր վստահորդը փոխառուին տրամադրել էր զգալի չափի գումար, որի վերադարձն ապահովված էր անշարժ գույքի գրավով։ Սակայն պարտապանը չէր կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները և չէր վերադարձրել փոխառության գումարը։ Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ էր դիմել դատարան և կիրառել պարտքերի բռնագանձման համար […]

Թույլատրվեց բռնագանձում տարածել ընդհանուր գույքում պարտապանի բաժնի վրա

Վստահորդը դիմել էր մեր իրավաբանական ընկերությանը` պարտքի բռնագանձման և արդեն իսկ կայացված դատական ակտի կատարումն ապահովելու նպատակով Նախկինում կայացված դատական ակտով հաստատվել էր պարտապանի կողմից իր պարտավորության խախտումը և սահմանվելլ էր համապատասխան գումարի բռնագանձում մեր վստահորդի օգտին։ Սակայն կատարողական վարույթի ընթացքում պարզվել էր, որ պարտապանին անհատապես պատկանող գույք կամ դրամական միջոցներ չեն հայտնաբերվել, որոնց հաշվին […]

Երեխայի բնակության վայրը դատարանը սահմանեց մոր մոտ

Մեր իրավաբանական գրասենյակ էր դիմել վստահորդ, որն ամուսնու հետ փաստացի դադարեցրել էր համատեղ կյանքը և ցանկանում էր դատական կարգով լուծել ընտանեկան հարաբերություններից բխող մի շարք կարևոր հարցեր։ Առաջնայինը անչափահաս երեխայի բնակության վայրի որոշումն էր․ քանի որ ծնողներն այլևս համատեղ չէին բնակվում, անհրաժեշտ էր որոշել, թե նրանցից ում հետ պետք է բնակվեր երեխան՝ առաջնահերթ հաշվի առնելով […]