Ֆիդելիս իրավաբանական գրասենյակ

Լսված լինելու իրավունքի խախտմամբ նշանակված վարչական տույժը ճանաչվեց անվավեր

Վստահորդը դիմել է մեր իրավաբանական ընկերությանը նպատակ ունեալով վիճարկելու իր նկատմամբ կայացված վարչական ակտը և հասնելու իր իրավունքների դատական պաշտպանության։ Խնդիրը կապված էր պետական մարմնի կողմից կայացված որոշման հետ, որով վստահորդը ենթարկվել էր վարչական պատասխանատվության։ Մեր վստահորդը համաձայն չէր այդ որոշման հետ և ցանկանում էր որպեսզի այն անվավեր ճանաչվի դատական կարգով։

Մեզ դիմելու պահին վստահորդը արդեն հայտնվել էր բարդ իրավական իրավիճակում, քանի որ վարչական պատասխանատվությամբ նրա վրա դրվել էին ֆինանսական պարտավորություններ։ Միևնույն ժամանակ,, վարչական վարույթի ընթացքում գործի համար էական մի շարք հանգամանքներ չէին պարզվել և գնահատվել բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ կերպով, ինչը հիմնավոր կասկած էր հարուցում վարչական ակտի իրավաչափության վերաբերյալ։ 

Գործը ստանձնելուց հետո «Ֆիդելիս» իրավաբանական ընկերության թիմն իրականացրեց խորքային իրավական վերլուծություն՝ ուսումնասիրելով վարչական վարույթի ամբողջ ընթացքը, վիճարկվող որոշման փաստական ու իրավական հիմքերը և դրա ընդունման ընթացակարգը։ Վերլուծությամբ պարզվեց, որ վարչական մարմինը չի ապահովել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ պարզումն ու գնահատումը։ Մասնավորապես, որոշմամբ պատշաճ կերպով չէր հիմնավորվել, թե ինչ փաստական և իրավական հիմքերով պետք է վարչական պատասխանատվության ենթարկվեր հենց վստահորդը։ Բացի այդ, վարչական ակտը չէր համապատասխանում հստակության, հիմնավորվածության և պատճառաբանվածության պահանջներին։

Նշված հանգամանքների հիման վրա մեր իրավաբանները ձևավորեցին ամբողջական իրավական դիրքորոշում՝ հիմնված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթների և վարչարարության սկզբունքների վրա։ Դատարան ներկայացված հայցադիմումում մանրամասն շարադրվեցին վարչական ակտի ոչ իրավաչափությունը հիմնավորող փաստական ու իրավական հանգամանքները և ներկայացվեց այն անվավեր ճանաչելու պահանջ։ Մեր իրավաբանները դատարանում իրականացրին վստահորդի շահերի պատշաճ ներկայացուցչություն՝ ապահովելով գործի համար նշանակություն ունեցող յուրաքանչյուր փաստարկի և ապացույցի հստակ ու հիմնավորված ներկայացումը։

Մեր իրավաբանները հիմնավորեցին, որ վարչական մարմինը չի ապահովել վստահորդի լսված լինելու իրավունքը, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվորեն չի պարզել գործի համար էական հանգամանքները և չի ներկայացրել վիճարկվող որոշման հիմքում դրված հանգամանքները հաստատող բավարար ապացույցներ։

Գործի քննության ընթացքում ընդգծվեց նաև, որ վարչական ակտը պետք է լինի հստակ և հասկանալի, իսկ դրա ընդունման փաստական ու իրավական հիմքերը՝ պատշաճ կերպով շարադրված և պատճառաբանված։ Մինչդեռ վիճարկվող որոշումը չէր համապատասխանում նշված պահանջներին, ինչը էական նշանակություն ուներ դրա իրավաչափությունը գնահատելիս։

Դատարանը համակողմանիորեն գնահատեց ներկայացված փաստարկները, ապացույցները և գործի մյուս հանգամանքները։ Գործը քննվեց գրավոր ընթացակարգով, ուստի առանձնահատուկ նշանակություն ունեցավ բոլոր փաստական ու իրավական դիրքորոշումների ամբողջական և հստակ շարադրումը դատավարական փաստաթղթերում։ Արդյունքում դատարանը բավարարեց հայցը և անվավեր ճանաչեց վիճարկվող վարչական ակտը։ Մեր կողմից ընտրված ռազմավարությունը հնարավորություն տվեց պատշաճորեն ներկայացնել վստահորդի դիրքորոշումը և ապահովել նրա իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը։

Այս գործը ցույց է տալիս, որ պետական մարմնի որոշման առկայությունն ինքնին չի նշանակում, որ այն իրավաչափ է կամ ենթակա չէ վիճարկման։ Օրենքով սահմանված ժամկետներում և պատշաճ իրավական հիմքերով հնարավոր է վիճարկել վարչական ակտերը։ Փորձառու իրավաբանի օգնությամբ հնարավոր է ճիշտ գնահատել վիճարկման հիմքերը, ձևավորել անհրաժեշտ ապացուցողական բազան և ընտրել իրավունքների պաշտպանության համապատասխան միջոցը։

Եթե ձեր նկատմամբ ընդունվել է պետական մարմնի որոշում, ցանկանում եք նախաձեռնել վարչական ակտի բողոքարկում կամ դրա դատական վիճարկում, կամ առաջացել է դատարան դիմելու անհրաժեշտություն, մեր թիմը պատրաստ է տրամադրել մասնագիտական իրավաբանական ծառայություններ՝ ուսումնասիրել գործի հանգամանքները, գնահատել վարչական ակտի իրավաչափությունը և ներկայացնել ձեր շահերը վարչական մարմնում կամ դատարանում։ Մեր նպատակն է ապահովել ձեր իրավունքների արդյունավետ պաշտպանությունը և յուրաքանչյուր գործով լիարժեք օգտագործել օրենքով նախատեսված իրավական միջոցները։

Մերժվեց մեր վստահորդի դեմ ներկայացված՝ գրավադրված գույքի արտադատական բռնագանձման անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցը

Բավարարվեց 187,6 միլիոն դրամի բռնագանձման պահանջը

Մեր վստահորդի դեմ ներկայացված զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ ներկայացված հայցը մերժվեց

Մեր վստահորդի դեմ ներկայացված գումարի բռնագանձման պահանջը մերժվեց