2026 թվականի ապրիլի 25-ին և 26-ին Հայաստանում անցկացվեց փաստաբանական գրասենյակների ցուցահանդես, որին իր ակտիվ մասնակցությունն ունեցավ նաև Ֆիդելիս իրավաբանական ընկերությունը՝ հանդես գալով սեփական տաղավարով և ներգրավվելով միջոցառման ծրագրային բոլոր հիմնական նախաձեռնություններում։

Երկօրյա միջոցառման շրջանակում անցկացվեց «Ապագայի փաստաբանությունը․ զարգացման տեսլականը և մարտահրավերները» խորագրով համաժողովը, ինչպես նաև մասնագիտական աշխատաժողովներ և քննարկումներ՝ Հայաստանի փաստաբանների մասնակցությամբ։
Ցուցահանդեսի երկրորդ օրը, անվճար իրավաբանական խորհրդատվություններին և փաստաբանական գրասենյակների տաղավարների ներկայացմանը զուգահեռ, տեղի ունեցան մի շարք պանելային քննարկումներ։ Դրանցից էին «Կառուցապատման իրավական կարգավորումը․ մարտահրավերներ և լուծումներ» և «Գործարարության իրավաբանական սպասարկումը՝ արդյունավետությունն ու առավելությունները» թեմաները, որի շրջանակներում որպես բանախոս հանդես եկավ Ֆիդելիսի հիմնադիրներից մեկը՝ Վարազդատ Հարությունյանը։

Միջոցառման ընթացքում նաև Ֆիդելիսի ավագ իրավախորհրդատու Արման Աբրահամյանը հանդես եկավհարցազրույցով, ներկայացնելով ընկերության պատմությունը, գործունեությունն ու զարգացման ուղին։

Ցուցահանդեսի կարևոր նպատակներից էր նպաստել հանրային իրավագիտակցության բարձրացումը, Հայաստանում իրավական մշակույթի ձևավորումը և զարգացումը, ինչպես նաև իրավաբանական համայնքի ներսում գործընկերային կապերի ամրապնդումը և նոր համագործակցությունների ձևավորումը։
Երկու օրերի ընթացքում այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու մասնակից փաստաբանական գրասենյակների գործունեությանը և ստանալու անվճարիրավաբանականխորհրդատվություն՝ տարբեր իրավական հարցերի վերաբերյալ։