Ֆիդելիս իրավաբանական գրասենյակ

Բավարարվեց գրավով ապահովված փոխառության պարտքի բռնագանձման պահանջը

Վստահորդը դիմել էր մեզ՝ փոխառության պայմանագրից բխող իր իրավունքների պաշտպանության հարցում իրավաբանական օգնություն ստանալու նպատակով։ Փոխառության պայմանագրով մեր վստահորդը փոխառուին տրամադրել էր զգալի չափի գումար, որի վերադարձն ապահովված էր անշարժ գույքի գրավով։ Սակայն պարտապանը չէր կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները և չէր վերադարձրել փոխառության գումարը։ Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ էր դիմել դատարան և կիրառել պարտքերի բռնագանձման համար օրենքով նախատեսված մեխանիզմները՝ պահանջելով բռնագանձել պարտքը և բռնագանձումը տարածել գրավի առարկայի վրա։  

Մենք իրականացրել ենք գործի ամբողջական իրավական վերլուծություն, ուսումնասիրել ենք պայմանագրային հարաբերությունները և մշակել արդյունավետ դատավարական ռազմավարություն։ Մեր կողմից ներկայացվել է հայց դատարան՝ պահանջելով բռնագանձել պարտքի հիմնական գումարը, հաշվարկված տոկոսները և ապահովել պահանջի կատարումը գրավադրված անշարժ գույքի հաշվին։ Միաժամանակ գործի շրջանակում հակառակ կողմը ներկայացրել է հակընդդեմ հայց՝ պահանջելով անվավեր ճանաչել փոխառության և գրավի պայմանագիրը, ինչը հաճախ կիրառվող պաշտպանական մեխանիզմ է նմանատիպ քաղաքացիական գործերում։ Մենք դատարանում ներկայացրել ենք հիմնավորված դիրքորոշում՝ ապացուցելով պայմանագրի օրինականությունը և պարտավորության իրական լինելը։

Դատական քննության ընթացքում մեր իրավաբանական ընկերության թիմը ապահովեց վստահորդի շահերի պատշաճ պաշտպանությունը՝ ներկայացնելով համապատասխան ապացույցները։ Մեր դիրքորոշումը կառուցվեց քաղաքացիական իրավունքի, պայմանագրային իրավունքի, ինչպես նաև կատարողական վարույթի կիրառելի նորմերի համադրված վերլուծության հիման վրա, հիմնավորելով, որ պարտապանը խախտել է ստանձնած պարտավորությունները և պարտավոր է կրել պայմանագրով ու օրենքով նախատեսված հետևանքները։

Առաջին ատյանի դատարանը, համակողմանիորեն գնահատելով ներկայացված ապացույցները, ամբողջությամբ բավարարեց մեր հայցը և մերժեց հակընդդեմ հայցը՝ հաստատելով պարտավորության առկայությունն ու ներկայացված պահանջների հիմնավորվածությունը։

Պատասխանողը առաջին ատյանի դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք ներկայացրեց։ Վերաքննիչ վարույթի ընթացքում մեր իրավաբանները շարունակեցին պաշտպանել վստահորդի շահերը՝ ներկայացնելով բողոքի դեմ հիմնավորված դիրքորոշում։ Արդյունքում վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը և առաջին ատյանի դատարանի վճիռը թողեց անփոփոխ։ Այնուհետև պատասխանողը ներկայացրեց նաև վճռաբեկ բողոք, սակայն այն վարույթ ընդունելը մերժվեց՝ օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանելու հիմքով։ Այսպիսով, վստահորդի օգտին կայացված դատական ակտը մնաց անփոփոխ։

Արդյունքում վստահորդի օգտին կայացված դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ, և ստեղծվել է իրական հնարավորություն՝ իրականացնել դատարանի վճռի կատարում, գրավի առարկայի իրացում և ապահովել պարտքի փաստացի վերադարձը։ Այս գործը հանդիսանում է հաջողված օրինակ այն դեպքերի, երբ ճիշտ և պրոֆեսիոնալ մոտեցման շնորհիվ հնարավոր է ոչ միայն շահել դատական գործը, այլ նաև ապահովել դրա վերջնական արդյունքը՝ գումարի վերադարձը։

Այսպիսի գործերը կարևոր դեր ունեն իրավաբանական ծառայությունների, փաստաբանական ծառայությունների, ինչպես նաև պարտքերի վերադարձի ոլորտում։ Մեր փորձը ցույց է տալիս, որ ճիշտ ընտրված ռազմավարությունը, մանրակրկիտ իրավական վերլուծությունը և հետևողական աշխատանքը բոլոր դատական ատյաններում թույլ են տալիս հասնել արդյունավետ արդյունքի նույնիսկ բարդ իրավիճակներում։ Մենք շարունակում ենք տրամադրել բարձրորակ իրավաբանական ծառայություններ Հայաստանում, ապահովելով մեր վստահորդների իրավունքների պաշտպանությունը և օգնելով նրանց հասնել իրենց օրինական պահանջների բավարարմանը:

Փաստաբանական գրասենյակների էքսպո ցուցահանդես (LegalExpo2026)

2026 թվականի ապրիլի 25-ին և 26-ին Հայաստանում անցկացվեց փաստաբանական գրասենյակների ցուցահանդես, որին իր ակտիվ մասնակցությունն ունեցավ նաև Ֆիդելիս իրավաբանական ընկերությունը՝ հանդես գալով սեփական տաղավարով և ներգրավվելով միջոցառման ծրագրային բոլոր հիմնական նախաձեռնություններում։ Երկօրյա միջոցառման շրջանակում անցկացվեց «Ապագայի փաստաբանությունը․ զարգացման տեսլականը և մարտահրավերները» խորագրով համաժողովը, ինչպես նաև մասնագիտական աշխատաժողովներ և քննարկումներ՝ Հայաստանի փաստաբանների մասնակցությամբ։ Ցուցահանդեսի երկրորդ օրը, […]

Վարչական տույժ նշանակելու որոշումը ճանաչվեց անվավեր՝ ընթացակարգային խախտումների պատճառով

Վստահորդը դիմել էր մեր իրավաբանական գրասենյակին՝ վարչական մարմնի կողմից կիրառված վարչական  տույժը վիճարկելու նպատակով, քանի որ գտնում էր, որ իր նկատմամբ կիրառված վարչական պատասխանատվությունն իրավաչափ չէր։  Նման դեպքերում առանցքային նշանակություն ունի քաղաքացու իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև այն վարչական ակտերի դատական վիճարկումը, որոնց ընդունմամբ խախտվել են կամ կարող են խախտվել անձի իրավունքներն ու օրինական շահերը։  Գործը […]

Թույլատրվեց բռնագանձում տարածել ընդհանուր գույքում պարտապանի բաժնի վրա

Վստահորդը դիմել էր մեր իրավաբանական ընկերությանը` պարտքի բռնագանձման և արդեն իսկ կայացված դատական ակտի կատարումն ապահովելու նպատակով Նախկինում կայացված դատական ակտով հաստատվել էր պարտապանի կողմից իր պարտավորության խախտումը և սահմանվելլ էր համապատասխան գումարի բռնագանձում մեր վստահորդի օգտին։ Սակայն կատարողական վարույթի ընթացքում պարզվել էր, որ պարտապանին անհատապես պատկանող գույք կամ դրամական միջոցներ չեն հայտնաբերվել, որոնց հաշվին […]

Երեխայի բնակության վայրը դատարանը սահմանեց մոր մոտ

Մեր իրավաբանական գրասենյակ էր դիմել վստահորդ, որն ամուսնու հետ փաստացի դադարեցրել էր համատեղ կյանքը և ցանկանում էր դատական կարգով լուծել ընտանեկան հարաբերություններից բխող մի շարք կարևոր հարցեր։ Առաջնայինը անչափահաս երեխայի բնակության վայրի որոշումն էր․ քանի որ ծնողներն այլևս համատեղ չէին բնակվում, անհրաժեշտ էր որոշել, թե նրանցից ում հետ պետք է բնակվեր երեխան՝ առաջնահերթ հաշվի առնելով […]