Ֆիդելիս իրավաբանական գրասենյակ

Երեխայի բնակության վայրը դատարանը սահմանեց մոր մոտ

Մեր իրավաբանական գրասենյակ էր դիմել վստահորդ, որն ամուսնու հետ փաստացի դադարեցրել էր համատեղ կյանքը և ցանկանում էր դատական կարգով լուծել ընտանեկան հարաբերություններից բխող մի շարք կարևոր հարցեր։ Առաջնայինը անչափահաս երեխայի բնակության վայրի որոշումն էր․ քանի որ ծնողներն այլևս համատեղ չէին բնակվում, անհրաժեշտ էր որոշել, թե նրանցից ում հետ պետք է բնակվեր երեխան՝ առաջնահերթ հաշվի առնելով նրա լավագույն շահը։ Դատական գործընթացում ներառված էին նաև ամուսնալուծության և ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի բաժանման պահանջները։ 

Վստահորդի հիմնական նպատակն էր, որ դատարանը երեխայի բնակության վայրը որոշեր իր՝ որպես մոր, բնակության վայրով՝ առաջնորդվելով երեխայի լավագույն շահի առաջնահերթության սկզբունքով։ Երեխայի բնակության վայրի որոշման վերաբերյալ ընտանեկան վեճերը պահանջում են ոչ միայն ընտանեկան իրավունքի խորքային գիտելիքներ, այլև յուրաքանչյուր գործի հանգամանքների անհատական գնահատում, քանի որ դրանց քննության առանցքում երեխայի իրավունքների, բնականոն զարգացման և բարեկեցության ապահովումն է։

Գործը ստանձնելուց հետո մեր իրավաբանները համակողմանի ուսումնասիրեցին գործի նյութերն ու փաստական հանգամանքները։ Վերլուծվեցին կողմերի միջև ձևավորված ընտանեկան իրավահարաբերությունները, կիրառելի ընտանեկան օրենսդրությունը և դատական պրակտիկան, այդ թվում՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի՝ երեխայի լավագույն շահի սկզբունքի վերաբերյալ իրավական դիրքորոշումները։ Ուսումնասիրության առանցքում այն չափանիշներն էին, որոնց համակցված գնահատմամբ հնարավոր էր հիմնավորել, թե ծնողներից որի հետ բնակվելն է առավել համապատասխանում երեխայի լավագույն շահին

Մեր իրավաբանները մշակեցին պաշտապանական ռազմավարություն՝ դրա հիմքում դնելով երեխայի լավագույն շահի առաջնահերթության սկզբունքը։ Դատարանին ներկայացված փաստական և իրավական հիմնավորումներով ընդգծվեց, որ երեխայի բնակության վայրի հարցը չի կարող լուծվել որևէ մեկ հանգամանքի հիման վրա։ Անհրաժեշտ է համակցված գնահատել երեխայի տարիքը և կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի հետ, ծնողների փոխհարաբերությունները, նրանցից յուրաքանչյուրի անձնական ու բարոյական հատկանիշները, ինչպես նաև երեխայի դաստիարակության, կրթության և բնականոն զարգացման համար յուրաքանչյուր ծնողի կողմից ապահովվող պայմանները։

Գործի քննության ընթացքում դատարանն ուսումնասիրեց նաև խնամակալության և հոգաբարձության մարմնի եզրակացությունը, որն էական նշանակություն ուներ երեխայի կենսապայմանների և շահերի գնահատման համար։ Ընտանեկան օրենսդրության պահանջներին համապատասխան՝ դատարանը լսեց նաև տասը տարին լրացած երեխայի կարծիքը։ Երեխան հայտնեց, որ ցանկանում է շարունակել բնակվել մոր հետ, քանի որ արդեն իսկ ապրում էր այդ միջավայրում և այնտեղ իրեն ապահով ու հանգիստ էր զգում։ Դատարանը հաշվի առավ նաև այն, որ հայրը չէր առարկում երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրով որոշելու դեմ։ Նշված հանգամանքների համակցված գնահատումն էական նշանակություն ունեցավ գործի լուծման համար։

Դատարանում մեր իրավաբանները ներկայացրին փաստական և իրավական հիմնավորումներ՝ ընդգծելով, որ երեխայի համար ձևավորված կայուն կենսամիջավայրի պահպանումը, կրթության շարունակականությունը, բնականոն զարգացումն ու հոգեբանական կայունությունը հիմնավորում են այն ծնողի հետ նրա բնակությունը շարունակելու անհրաժեշտությունը, որի խնամքի ներքո նա երկար ժամանակ փաստացի գտնվել է։ Ներկայացվեցին նաև համապատասխան ապացույցներ, որոնք հաստատում էին, որ վստահորդն ապահովել է երեխայի առողջ, անվտանգ և բնականոն զարգացման համար անհրաժեշտ պայմանները։

Գործի քննության ընթացքում ամուսնալուծության պահանջի առարկան վերացավ, քանի որ ամուսնությունն արդեն իսկ լուծվել էր պետական գրանցման կարգով։ Վստահորդը հրաժարվեց նաև ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի բաժանման պահանջից՝ հաշվի առնելով ձևավորված հանգամանքները։ Հետևաբար նշված պահանջների մասով գործի վարույթը կարճվեց, և դատական քննությունը կենտրոնացավ գործի առանցքային հարցի՝ երեխայի բնակության վայրի որոշման վրա։

Դատարանը համակողմանիորեն գնահատեց գործում առկա ապացույցները, լսեց երեխայի կարծիքը, ուսումնասիրեց խնամակալության և հոգաբարձության մարմնի եզրակացությունը և հաշվի առավ գործի մյուս փաստական հանգամանքները։ Արդյունքում դատարանը եզրակացրեց, որ երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրով որոշելը բխում է երեխայի լավագույն շահից, բավարարեց այդ պահանջը և պատասխանողից հօգուտ վստահորդի բռնագանձեց նաև վճարված պետական տուրքի գումարը։

Այս գործը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ երեխայի բնակության վայրի որոշման, ամուսնալուծության և ծնողական իրավունքների պաշտպանության հետ կապված ընտանեկան վեճերը, հատկապես երբ դրանց լուծման համար անհրաժեշտ է դիմել դատարան, պահանջում են փորձառու իրավաբանների մասնագիտական աջակցություն և յուրաքանչյուր գործի առանձնահատկություններին համապատասխան անհատական մոտեցում։ Երեխայի լավագույն շահի ապահովումը նման գործերում հնարավոր է ընտանեկան իրավունքի նորմերի խորքային վերլուծության, համապատասխան ապացույցների ներկայացման և գործի առանձնահատկություններին համապատասխան իրավական ռազմավարության մշակման միջոցով։ Հետևաբար փորձառու իրավաբանի աջակցությունը, պատշաճ ներկայացուցչությունը դատարանում և մատուցված իրավաբանական ծառայությունները կարող են վճռորոշ նշանակություն ունենալ երեխայի ու ծնողի իրավունքների արդյունավետ պաշտպանության համար։

Փաստաբանական գրասենյակների էքսպո ցուցահանդես (LegalExpo2026)

2026 թվականի ապրիլի 25-ին և 26-ին Հայաստանում անցկացվեց փաստաբանական գրասենյակների ցուցահանդես, որին իր ակտիվ մասնակցությունն ունեցավ նաև Ֆիդելիս իրավաբանական ընկերությունը՝ հանդես գալով սեփական տաղավարով և ներգրավվելով միջոցառման ծրագրային բոլոր հիմնական նախաձեռնություններում։ Երկօրյա միջոցառման շրջանակում անցկացվեց «Ապագայի փաստաբանությունը․ զարգացման տեսլականը և մարտահրավերները» խորագրով համաժողովը, ինչպես նաև մասնագիտական աշխատաժողովներ և քննարկումներ՝ Հայաստանի փաստաբանների մասնակցությամբ։ Ցուցահանդեսի երկրորդ օրը, […]

Վարչական տույժ նշանակելու որոշումը ճանաչվեց անվավեր՝ ընթացակարգային խախտումների պատճառով

Վստահորդը դիմել էր մեր իրավաբանական գրասենյակին՝ վարչական մարմնի կողմից կիրառված վարչական  տույժը վիճարկելու նպատակով, քանի որ գտնում էր, որ իր նկատմամբ կիրառված վարչական պատասխանատվությունն իրավաչափ չէր։  Նման դեպքերում առանցքային նշանակություն ունի քաղաքացու իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև այն վարչական ակտերի դատական վիճարկումը, որոնց ընդունմամբ խախտվել են կամ կարող են խախտվել անձի իրավունքներն ու օրինական շահերը։  Գործը […]

Բավարարվեց գրավով ապահովված փոխառության պարտքի բռնագանձման պահանջը

Վստահորդը դիմել էր մեզ՝ փոխառության պայմանագրից բխող իր իրավունքների պաշտպանության հարցում իրավաբանական օգնություն ստանալու նպատակով։ Փոխառության պայմանագրով մեր վստահորդը փոխառուին տրամադրել էր զգալի չափի գումար, որի վերադարձն ապահովված էր անշարժ գույքի գրավով։ Սակայն պարտապանը չէր կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները և չէր վերադարձրել փոխառության գումարը։ Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ էր դիմել դատարան և կիրառել պարտքերի բռնագանձման համար […]

Թույլատրվեց բռնագանձում տարածել ընդհանուր գույքում պարտապանի բաժնի վրա

Վստահորդը դիմել էր մեր իրավաբանական ընկերությանը` պարտքի բռնագանձման և արդեն իսկ կայացված դատական ակտի կատարումն ապահովելու նպատակով Նախկինում կայացված դատական ակտով հաստատվել էր պարտապանի կողմից իր պարտավորության խախտումը և սահմանվելլ էր համապատասխան գումարի բռնագանձում մեր վստահորդի օգտին։ Սակայն կատարողական վարույթի ընթացքում պարզվել էր, որ պարտապանին անհատապես պատկանող գույք կամ դրամական միջոցներ չեն հայտնաբերվել, որոնց հաշվին […]