Ֆիդելիս իրավաբանական գրասենյակ

Մեր վստահորդի դեմ ներկայացված զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ ներկայացված հայցը մերժվեց

Վստահորդը դիմել էր Ֆիդելիս իրավաբանական ընկերությանը՝ իր պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության նպատակով։ Վեճը ծագել էր հրապարակայնորեն տարածված տեղեկությունների և արտահայտությունների կապակցությամբ, որոնք վստահորդը համարում էր վիրավորական ու զրպարտչական։ Նրա գնահատմամբ՝ դրանք վնասում էին իր հեղինակությանը, ուստի անհրաժեշտ էր դիմել դատական պաշտպանության՝ պահանջելով հրապարակային ներողություն և խախտված իրավունքների վերականգնում։

Գործի շրջանակում մեր թիմի խնդիրն էր ներկայացնել վիճելի տեղեկությունների և արտահայտությունների իրավական գնահատականը, հիմնավորել վստահորդի պահանջները և ապահովել նրա շահերի պաշտպանությունը դատավարության ընթացքում։ Գործը կրկին քննվում էր վերաքննիչ ատյանում, որտեղ անհրաժեշտ էր նաև հակադարձել վստահորդի օգտին կայացված դատական ակտի դեմ ներկայացված բողոքի փաստարկներին։

Մեր իրավաբանները մանրամասն ուսումնասիրեցին գործի նյութերը, տարածված տեղեկությունների բովանդակությունը, արտահայտությունների համատեքստը և ներկայացված ապացույցները։ Միաժամանակ վերլուծվեցին պատվի, արժանապատվության ու գործարար համբավի պաշտպանության վերաբերյալ իրավական կարգավորումները և դրանց կիրառման դատական պրակտիկան։

Ուսումնասիրության ընթացքում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց փաստական պնդումների և գնահատողական դատողությունների տարբերակմանը։ Անհրաժեշտ էր պարզել, թե վիճելի արտահայտություններից որոնք էին պարունակում ստուգման ենթակա տեղեկություններ, և որոնք էին արտահայտում անձի կարծիքը կամ գնահատականը։ Այդ տարբերակումը կարևոր նշանակություն ուներ արտահայտությունների իրավական բնույթը գնահատելու և վստահորդի պահանջները հիմնավորելու համար։

Իրավական վերլուծության հիման վրա մեր թիմը մշակեց պաշտպանության ռազմավարություն՝ համադրելով հրապարակված տեղեկությունների բովանդակությունը, դրանց տարածման հանգամանքները և վստահորդի հեղինակության վրա ունեցած ազդեցության վերաբերյալ ապացույցները։ Դատարանին ներկայացված դիրքորոշումներով հիմնավորվեցին վստահորդի իրավունքների խախտման վերաբերյալ փաստարկները և պահանջվող պաշտպանության միջոցների անհրաժեշտությունը։

Գործի քննության ընթացքում պատասխանողը չէր մասնակցել դատական նիստերին և իր դիրքորոշումը հիմնավորող բավարար ապացույցներ չէր ներկայացրել։ Մեր իրավաբաններն անդրադարձան նաև ապացուցման բեռի բաշխմանը՝ հստակեցնելով կողմերից յուրաքանչյուրի կողմից հիմնավորման ենթակա հանգամանքները և ներկայացնելով վստահորդի պահանջները հաստատող փաստարկներն ու ապացույցները։

Վերաքննիչ վարույթում մեր թիմը մանրամասն ուսումնասիրեց ներկայացված բողոքը և դրա յուրաքանչյուր էական փաստարկը համադրեց գործի նյութերի ու առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունների հետ։ Ներկայացվեցին հակափաստարկներ՝ հիմնավորելու համար, որ բողոքում նշված հանգամանքները հիմք չեն տալիս բեկանելու վստահորդի օգտին կայացված դատական ակտը։

Մասնավորապես, մեր իրավաբանները պաշտպանեցին առաջին ատյանի դատարանի կողմից ապացույցներին տրված գնահատականը և ներկայացրին վճիռն անփոփոխ թողնելու իրավական հիմնավորումները։ Վերաքննության փուլում աշխատանքի առանցքում վստահորդի օգտին ձեռք բերված արդյունքի պահպանումն էր։

Վերաքննիչ դատարանը, գնահատելով բողոքի հիմքերն ու ներկայացված դիրքորոշումները, չարձանագրեց դատական ակտի բեկանման հիմք հանդիսացող՝ գործի ելքի վրա ազդող դատական սխալ։ Արդյունքում վերաքննիչ բողոքը մերժվեց, իսկ վստահորդի օգտին կայացված դատական ակտը թողնվեց անփոփոխ։

Այս գործը ցույց է տալիս, որ պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության վերաբերյալ վեճերում կարևոր են վիճելի արտահայտությունների բովանդակության ու համատեքստի մանրամասն ուսումնասիրությունը, դրանց իրավական բնույթի ճիշտ գնահատումը և պահանջների պատշաճ ապացուցումը։ Հետևողական ներկայացուցչությունը կարևոր նշանակություն ունի նաև վերաքննիչ փուլում՝ արդեն ձեռք բերված դրական արդյունքը պահպանելու համար։

Եթե ձեր մասին հրապարակայնորեն տարածվել են տեղեկություններ կամ արտահայտություններ, որոնք համարում եք զրպարտչական կամ վիրավորական, մեր իրավաբանները կուսումնասիրեն դրանց բովանդակությունն ու տարածման հանգամանքները, կգնահատեն դատական պաշտպանության հնարավորությունները, կօգնեն ձևավորել անհրաժեշտ ապացուցողական հիմքը և կներկայացնեն ձեր շահերը դատարանում:

Մերժվեց մեր վստահորդի դեմ ներկայացված՝ գրավադրված գույքի արտադատական բռնագանձման անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցը

Բավարարվեց 187,6 միլիոն դրամի բռնագանձման պահանջը

Մեր վստահորդի դեմ ներկայացված գումարի բռնագանձման պահանջը մերժվեց

Բնապահպանական ստուգման արդյունքում սահմանված ֆինանսական պարտավորությունը վերացվեց