Ֆիդելիս իրավաբանական գրասենյակ

Ճանապարհատրանսպորտային պատահարից պատճառված վնասը հատուցվեց դատական կարգով

Մեր իրավաբանական գրասենյակ դիմեց վստահորդ՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով իրեն պատճառված նյութական վնասի հատուցման գումարի բռնագանձման պահանջով հայց ներկայացնելու և իր գույքային իրավունքները պաշտպանելու նպատակով։ Վնասի հատուցման պարտավորություն կրող անձը չէր կատարել այդ պարտավորությունը, ինչի հետևանքով վստահորդը չէր ստացել իրեն պատճառված նյութական վնասի հատուցումը։ Մինչ մեզ դիմելը նա փորձել էր ինքնուրույն պաշտպանել իր իրավունքները՝ հայցադիմում ներկայացնելով դատարան, սակայն այն չէր համապատասխանել քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված պահանջներին, ուստի դատարանը վերադարձրել էր հայցադիմումը։

Ստեղծված իրավիճակում վստահորդը դիմեց մեզ՝ մասնագիտական իրավաբանական օգնություն ստանալու և գործի պատշաճ դատավարական ընթացքն ապահովելու նպատակով։ Մենք իրականացրինք գործի խորքային իրավական վերլուծություն՝ ուսումնասիրելով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները, վնասի առաջացման ու չափի վերաբերյալ նյութերը, դրա հատուցման պարտականության իրավական հիմքերը և առկա ապացույցները։

Մեր իրավաբաններն ամբողջությամբ վերամշակեցին հայցը՝ կազմելով օրենքով սահմանված ձևական և բովանդակային պահանջներին համապատասխանող, պատշաճ հիմնավորված հայցադիմում։ Կատարվեց նաև պահանջների մանրամասն հաշվարկ՝ ներառելով նյութական վնասի հատուցման ենթակա գումարը, ինչպես նաև կիրառելիության դեպքում՝ օրենքով նախատեսված տոկոսներն ու տույժերը։ Միաժամանակ ապահովվեց պետական տուրքի ճիշտ հաշվարկն ու վճարումը, քանի որ դատավարական այս պահանջների պատշաճ պահպանումն անհրաժեշտ էր հայցադիմումը վարույթ ընդունելու համար։

Նոր հայցադիմումը ներկայացվեց դատարան, և այս անգամ այն ընդունվեց վարույթ, ինչը վճռորոշ քայլ էր ամբողջ գործընթացում։ Սա արդեն հնարավորություն տվեց գործը տեղափոխել դատական քննության փուլ և ապահովել վստահորդի շահերի լիարժեք պաշտպանությունը։ Դատական ամբողջ գործընթացի ընթացքում մեր իրավաբանները իրականացրել են դատարաններում ներկայացուցչություն, հետևել են յուրաքանչյուր դատավարական քայլին մշակած ռազմավարությանը համաձայն։

Գործի քննության ընթացքում մեր ներկայացրած փաստարկները և իրավական հիմնավորումները ամբողջությամբ ընդունվեցին դատարանի կողմից։ Արդյունքում կայացվեց որոշում հօգուտ վստահորդի, և ապահովվեց գումարի բռնագանձում, այսինքն՝ վստահորդը կարողացավ վերադարձնել իրեն պատկանող միջոցները և վերականգնել իր խախտված իրավունքները։

Այս գործը հստակ ցույց է տալիս, որ նույնիսկ այն դեպքում, երբ ակնհայտ է  անձի գումարը հատուցելու պարտականությունը, սխալ կազմված փաստաթղթերը կարող են խոչընդոտել արդարության հասնելուն։ Միևնույն ժամանակ, ճիշտ ընտրված իրավաբանական ընկերությունը և փորձառու իրավաբանը կարող են կարճ ժամանակում փոխել իրավիճակը և ապահովել հաջող արդյունք։

Եթե բախվել եք գումարի բռնագանձման կամ պարտքերի վերադարձի խնդրի, ունեք հայցադիմումի կազմման անհրաժեշտություն, կամ դատարանը վերադարձրել է ձեր ներկայացրած հայցադիմումը, մասնագիտական իրավական աջակցությունը կարող է օգնել վերացնել դատավարական թերությունները և պատշաճ կազմակերպել ձեր իրավունքների պաշտպանությունը։ Մեր թիմը տրամադրում է համալիր իրավաբանական ծառայություններ՝ սկսած գործի փաստական և իրավական վերլուծությունից ու հայցադիմումի պատրաստումից մինչև ձեր շահերի ներկայացուցչությունը դատարանում։

Մերժվեց մեր վստահորդի դեմ ներկայացված՝ գրավադրված գույքի արտադատական բռնագանձման անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցը

Բավարարվեց 187,6 միլիոն դրամի բռնագանձման պահանջը

Մեր վստահորդի դեմ ներկայացված զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ ներկայացված հայցը մերժվեց

Մեր վստահորդի դեմ ներկայացված գումարի բռնագանձման պահանջը մերժվեց