Ֆիդելիսի կրտսեր իրավախորհրդատուներից է, ով մասնագիտացած է քաղաքացիական իրավունքի և վարչական իրավունքի ոլորտներում։ Կրթությունը ստացել է Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի ակադեմիական գործընկեր Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամում՝ 2025 թվականին ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան։
Մասնագիտական փորձառություն ձեռք է բերել ՀՀ վարչական դատարանում, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտում իրականացրած պրակտիկաների ընթացքում։
Աննան ուսումնառության ընթացքում մասնակցել է միջազգային իրավունքին նվիրված սեմինարների, այնուհետև ներկայացրել է Հայաստանում Ֆրանսիական Համալսարանը Վիլլեմ Վիսի անվան միջազգային առևտրային արբիտրաժին նվիրված դատախաղում։