Նազելի Հակոբյանը հանդիսանում է Ֆիդելիսի իրավախորհրդատուներից, ով մասնագիտացած է քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտներում։ Մասնագիտական գործունեության ընթացքում ներգրավված է եղել դատական և արտադատական գործընթացներում՝ կազմելով դատավարական փաստաթղթեր, պայմանագրեր, իրավական եզրակացություններ, ինչպես նաև մասնակցելով վարչական և դատական վարույթների շրջանակներում գործերի քննությանը։
Կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով իրավագիտության բակալավրի և մագիստրոսի աստիճաններ։ Մագիստրոսական կրթությունն անցել է «Դատական իրավունք և փաստաբանություն» ծրագրով։ Ուսումնառության ընթացքում մասնակցել է մի շարք մասնագիտական դասընթացների, դատախաղերի և բանավեճերի:
Աշխատանքային փորձառությունը նախ ձեռք է բերել ՀՀ Մրցակցության և սպառողների պաշտպանության հանձնաժողովում՝ մասնագիտանալով մրցակցային իրավունքի ոլորտում։ Այնուհետև մասնագիտական հմտությունները զարգացրել է Հայաստանի խոշոր ձեռնարկություններից մեկում՝ առավելապես բիզնես իրավունքի, միջազգային մասնավոր իրավունքի և պայմանագրային իրավունքի ոլորտներում։
2025 թվականից ի վեր հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան։