Պայմանագրերի և փաստաթղթերի պատրաստման ժամանակը կախված է տվյալ փաստաթղթի կամ պայմանագրի բարդությունից և ծավալից: Պարզ պայմանագրերը կարող են պատրաստվել մի քանի ժամվա ընթացքում, իսկ ավելի բարդ ու մանրակրկիտ մշակման ենթակա պայմանագրերը պահանջում են որոշակի տևական ժամանակ: Հաճախ գործարքները ենթադրում են նաև բանակցություններ, ինչով պայմանավորված պայմանագրի նախագծի վերջնական տարբերակը կարող է պատրաստ լինել շաբաթներ անց:
Այո, գրասենյակի կողմից մատուցվող խորհրդատվությունը իրականացվում է ինչպես առկա, այնպես էլ առցանց եղանակով` տեսազանգերի միջոցով:
Գործի ընթացքին հետևելու համար դուք կարող եք կապ հաստատել Ձեր գործով զբաղվող իրավաբանի հետ: Բացի այդ գրասենյակի կողմից պարբերաբար հաճախորդներին ներկայացվում են իրենց գործի վերաբերյալ հաշվետվություններ, որտեղ նշվում է, թե ինչ աշխատանք է կատարվում, ինչ ծավալներով ու ինչ ժամկետներում:
Կախված ծառայությունների տեսակից, բարդությունից և ծավալներից` արժեքները ենթակա են փոփոխության:
Ծառայությունների արժեքները կարող են սահմանվել տարբեր մեթոդներով, ինչպես օրինակ՝ ժամավճար, միանվագ վճարի կամ ամսական վարձավճար: Ծառայության դիմաց վճարման կարգը քննարկվում և համաձայնեցվում է յուրաքանչյուր վստահորդի հետ:
Գրասենյակի հետ կապ հաստատելու համար կարող եք զանգահարել.
+374 10 500-065
Մեզ հետ կարող եք կապ հաստատել նաև Գրասենյակի սոցիալական հարթակների միջոցով.
Instagram
https://www.instagram.com/fidelislawfirm/
Facebook
https://www.facebook.com/FidelisLawFirm/?locale=hy_AM
Linkedin
https://www.linkedin.com/company/79586705/admin/dashboard/
Մեր գրասենյակը իր հիմնական գործունեությունը ծավալում է ՀՀ-ում: Միևնույն ժամանակ միջազգային գործընկերների հետ համագործակցության արդյունքում ապահովում ենք Ձեր իրավունքների շահավետ պաշտպանությունը նաև արտերկրում: