Ֆիդելիս իրավաբանական գրասենյակ

Թույլատրվեց բռնագանձում տարածել ընդհանուր գույքում պարտապանի բաժնի վրա

Վստահորդը դիմել էր մեր իրավաբանական ընկերությանը` պարտքի բռնագանձման և արդեն իսկ կայացված դատական ակտի կատարումն ապահովելու նպատակով Նախկինում կայացված դատական ակտով հաստատվել էր պարտապանի կողմից իր պարտավորության խախտումը և սահմանվելլ էր համապատասխան գումարի բռնագանձում մեր վստահորդի օգտին։ Սակայն կատարողական վարույթի ընթացքում պարզվել էր, որ պարտապանին անհատապես պատկանող գույք կամ դրամական միջոցներ չեն հայտնաբերվել, որոնց հաշվին հնարավոր կլիներ ապահովել դատական ակտի փաստացի կատարումը։ Սա պարտքերի բռնագանձման պրակտիկայում հաճախ հանդիպող խնդիր է, երբ նույնիսկ պարտատիրոջ օգտին կայացված դատական ակտի առկայության պայմաններում վերջինս չի կարողանում ստանալ իրեն հասանելիք գումարը։ 

«Ֆիդելիս» իրավաբանական ընկերության թիմը ուսումնասիրեց գործի նյութերը և իրականացրեց ամբողջական իրավական վերլուծություն՝ դատական ակտի փաստացի կատարումն ապահովող արդյունավետ իրավական մեխանիզմ գտնելու նպատակով։ Մանրամասն ուսումնասիրվեցին պարտապանի գույքային դրությունն ու սեփականության վերաբերյալ տվյալները, ինչի արդյունքում պարզվեց, որ նա որոշակի գույքի նկատմամբ ունի ընդհանուր համատեղ սեփականության իրավունք։ 

Այս հանգամանքը հնարավորություն տվեց կիրառել օրենսդրությամբ նախատեսված հատուկ իրավական մեխանիզմ և նոր հայցով դիմել դատարան՝ պահանջելով որոշել պարտապանի բաժինն ընդհանուր գույքում, առանձնացնել այն և թույլատրել այդ բաժնի վրա բռնագանձում տարածել։ Ընտրված ռազմավարությունն ուղղված էր վստահորդի գույքային իրավունքների պաշտպանությանը և նախկինում կայացված դատական ակտի կատարման ապահովմանը։ Նման գործերում պարտապանի գույքի հայտնաբերումը, դրա իրավական կարգավիճակի ճիշտ գնահատումը և համապատասխան հայցապահանջների ձևակերպումը վճռորոշ նշանակություն ունեն պարտքի փաստացի բռնագանձման համար։ 

Մեր իրավաբանները պատրաստեցին և դատարան ներկայացրին պատշաճ հիմնավորված հայցադիմում, որում հստակ ձևակերպվեցին պահանջները, ինչպես նաև դրանց փաստական ու իրավական հիմքերը։ Հայցադիմումին կցվեցին բոլոր անհրաժեշտ ապացույցները, որոնք հաստատում էին պարտապանի՝ տվյալ գույքի նկատմամբ ունեցած իրավունքները։ Ներկայացված պահանջները հիմնավորվեցին քաղաքացիական դատավարության, սեփականության իրավունքի, ինչպես նաև կատարողական իրավունքի կիրառելի նորմերով։

Գործի քննության ընթացքում դատարանը նշանակեց համապատասխան փորձաքննություն՝ պարզելու գույքը բնեղենով բաժանելու, պարտապանի բաժնին համապատասխանող մասը առանձնացնելու հնարավորությունը և դրա չափը։ Մեր իրավաբաններն ակտիվորեն մասնակցեցին փորձաքննության հետ կապված դատավարական գործողություններին, ներկայացրին վստահորդի դիրքորոշումը և ապահովեցին նրա շահերի պատշաճ պաշտպանությունը գործի յուրաքանչյուր փուլում։

Գործի քննության ընթացքում մեր իրավաբանների ներկայացրած ապացույցներով հիմնավորվեց, որ պարտապանի բաժինն ընդհանուր գույքից առանձնացնելը ոչ միայն հնարավոր էր, այլև անհրաժեշտ՝ նախկինում կայացված դատական ակտի փաստացի կատարումն ապահովելու համար։ Ընդգծվեց, որ պարտատիրոջ իրավունքների պաշտպանությունը չի կարող սահմանափակվել միայն նրա օգտին դատական ակտի կայացմամբ․ անհրաժեշտ է ապահովել նաև այդ ակտի լիարժեք և արդյունավետ կատարումը։

Այս մոտեցումն առանձնահատուկ կարևորություն ունի իրավաբանական օգնության և փաստաբանական ծառայությունների մատուցման ընթացքում, քանի որ վստահորդի շահերի արդյունավետ պաշտպանությունը ենթադրում է ոչ միայն նրա օգտին դատական ակտի ստացում, այլև այդ ակտով ճանաչված իրավունքի գործնական իրացում։

Արդյունքում դատարանը բավարարեց մեր ներկայացրած պահանջները՝ որոշելով պարտապանի բաժինն ընդհանուր գույքում և թույլատրելով այդ բաժնի վրա բռնագանձում տարածել։ Կայացված դատական ակտը հնարավորություն տվեց շարունակել պարտքի փաստացի բռնագանձման գործընթացը՝ այն իրականացնելով պարտապանին պատկանող կոնկրետ գույքային բաժնի հաշվին։ Այսպիսով, ընտրված իրավական ռազմավարության շնորհիվ ապահովվեց վստահորդի գույքային շահերի պաշտպանությունը և ստեղծվեց իրեն հասանելիք գումարը փաստացի ստանալու իրավական հնարավորություն։

Այս գործը հաջողված օրինակ է այն բանի, թե ինչպես օրենքով նախատեսված իրավական գործիքների ճիշտ և հետևողական կիրառումը կարող է արդյունավետ լուծում ապահովել նույնիսկ այն դեպքում, երբ կատարողական վարույթի սկզբնական փուլում պարտապանին անհատապես պատկանող գույք կամ դրամական միջոցներ չեն հայտնաբերվել։ Այն ցույց է տալիս, որ դատարանի վճռի կատարումը, պարտքերի բռնագանձումը և գույքի բաժանումը պահանջում են ոչ միայն խորքային իրավական գիտելիքներ, այլև գործի հանգամանքներին համապատասխան ռազմավարական մոտեցում։ Մեր թիմը մատուցում է բարձրորակբ իրավաբանական ծառայություններ Հայաստանում՝ աջակցելով վստահորդներին ոչ միայն ստանալու իրենց օգտին դատական ակտ, այլև հասնելու դրանով ճանաչված իրավունքների փաստացի իրացմանը։

Փաստաբանական գրասենյակների էքսպո ցուցահանդես (LegalExpo2026)

2026 թվականի ապրիլի 25-ին և 26-ին Հայաստանում անցկացվեց փաստաբանական գրասենյակների ցուցահանդես, որին իր ակտիվ մասնակցությունն ունեցավ նաև Ֆիդելիս իրավաբանական ընկերությունը՝ հանդես գալով սեփական տաղավարով և ներգրավվելով միջոցառման ծրագրային բոլոր հիմնական նախաձեռնություններում։ Երկօրյա միջոցառման շրջանակում անցկացվեց «Ապագայի փաստաբանությունը․ զարգացման տեսլականը և մարտահրավերները» խորագրով համաժողովը, ինչպես նաև մասնագիտական աշխատաժողովներ և քննարկումներ՝ Հայաստանի փաստաբանների մասնակցությամբ։ Ցուցահանդեսի երկրորդ օրը, […]

Վարչական տույժ նշանակելու որոշումը ճանաչվեց անվավեր՝ ընթացակարգային խախտումների պատճառով

Վստահորդը դիմել էր մեր իրավաբանական գրասենյակին՝ վարչական մարմնի կողմից կիրառված վարչական  տույժը վիճարկելու նպատակով, քանի որ գտնում էր, որ իր նկատմամբ կիրառված վարչական պատասխանատվությունն իրավաչափ չէր։  Նման դեպքերում առանցքային նշանակություն ունի քաղաքացու իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև այն վարչական ակտերի դատական վիճարկումը, որոնց ընդունմամբ խախտվել են կամ կարող են խախտվել անձի իրավունքներն ու օրինական շահերը։  Գործը […]

Բավարարվեց գրավով ապահովված փոխառության պարտքի բռնագանձման պահանջը

Վստահորդը դիմել էր մեզ՝ փոխառության պայմանագրից բխող իր իրավունքների պաշտպանության հարցում իրավաբանական օգնություն ստանալու նպատակով։ Փոխառության պայմանագրով մեր վստահորդը փոխառուին տրամադրել էր զգալի չափի գումար, որի վերադարձն ապահովված էր անշարժ գույքի գրավով։ Սակայն պարտապանը չէր կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները և չէր վերադարձրել փոխառության գումարը։ Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ էր դիմել դատարան և կիրառել պարտքերի բռնագանձման համար […]

Երեխայի բնակության վայրը դատարանը սահմանեց մոր մոտ

Մեր իրավաբանական գրասենյակ էր դիմել վստահորդ, որն ամուսնու հետ փաստացի դադարեցրել էր համատեղ կյանքը և ցանկանում էր դատական կարգով լուծել ընտանեկան հարաբերություններից բխող մի շարք կարևոր հարցեր։ Առաջնայինը անչափահաս երեխայի բնակության վայրի որոշումն էր․ քանի որ ծնողներն այլևս համատեղ չէին բնակվում, անհրաժեշտ էր որոշել, թե նրանցից ում հետ պետք է բնակվեր երեխան՝ առաջնահերթ հաշվի առնելով […]