Սոնա Խուրշուդյան
Իրավախորհրդատու / Փաստաբան
ՀԱՅ/ՌՈՒՍ/ԱՆԳ
Սոնա Խուրշուդյանը հանդիսանում է Ֆիդելիսի իրավախորհրդատուներից, ով մասնագիտացած է պայմանագրային, կորպորատիվ, վարչական և մտավոր սեփականության իրավունքների ոլորտներում: Նա կրթությունը ստացել է Հայ-ռուսական համալսարանում, ունի կորպորատիվ իրավունքի մագիստրոսի բարձրագույն որակավորման աստիճան: Ուսումնառություն է ստացել Ազգային հետազոտական համալսարանի «Բարձրագույն տնտեսագիտական դպրոց»-ում (НИУ ВШЭ — Սանկտ Պետերբուրգ):
Աշխատանքային փորձառությունը ձեռք է բերել կորպորատիվ հաճախորդների սպասարկման և մասնավոր իրավախորհրդատվական գործունեության ընթացքում:
Սոնա Խուրշուդյանը ուսումնառության ընթացքում մասնակցել է մի շարք մասնագիտական դասընթացների և դատախաղերի, այդ թվում՝ GIZ Armenia-ի կողմից կազմակերպված «Քաղաքացիական իրավունքի հիմնախնդիրներ» դասընթացի, Ամենամյա Մտավոր սեփականության իրավունքի դատախաղ մրցույթին, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) կողմից անցկացվող քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված միջբուհական դատախաղի: 2023 թվականից ի վեր հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան։