ՄԵՐ ՄԱՍԻՆ
Ֆիդելիս փաստաբանական և իրավախորհրդատվական կազմակերպությունը հիմնադրվել է 2016 թվականին և իրավաբանական ծառայություններ է մատուցում ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ արտերկրում։
Ֆիդելիսի փորձառու մասնագետները հանդիսանում են տարբեր մասնագիտական միությունների անդամներ, ՀՀ փաստաբանների պալատի անդամներ (փաստաբաններ), սնանկության գործերով կառավարիչներ և արտոնագրված հաշտարարներ։
Թիմում ներգրավված են քաղաքացիական, վարչական, քրեական, կորպորատիվ, ֆինանսաբանկային, հարկային, աշխատանքային իրավունքի մասնագետներ (փաստաբաններ), ինչը Կազմակերպությանը հնարավորություն է տալիս մատուցել իրավախորհրդատվական համալիր ծառայություններ։
Կազմակերպությունը համագործակցում է արտերկրում գործող այլ իրավաբանական ընկերությունների և միությունների հետ, որի արդյունքում մեր ընկերության իրավախորհրդատվական ծառայությունները մատուցվում են նաև ՀՀ սահմաններից դուրս։
ՄԵՐ ԹԻՄԸ
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
ԱՋԱԿՑՈՂ ԹԻՄ
Հովհաննես Ադամյան
Վարորդ-օգնական