Եսայի Եսայան
Հիմնադիր-գործընկեր / Փաստաբան
ՀԱՅ/ՌՈՒՍ/ԱՆԳ/ՖՐ
Եսայի Եսայանը հանդիսանում է Ֆիդելիսի հիմնադիրներից, ով մասնագիտացած է ֆինանսական, կորպորատիվ և բիզնես իրավունքների ոլորտներում: Նա կրթությունը ստացել է Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամում (UFAR), ունի միջազգային մասնավոր իրավունքի մագիստրոսի բարձրագույն որակավորման աստիճան, հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան:
Աշխատանքային փորձառությունը ձեռք է բերել դատական և ֆինանսական համակարգերում, մասնավոր իրավախորհրդատվական և փաստաբանական գործունեության ընթացքում:
Տևական ժամանակ աշխատելով ՀՀ կենտրոնական բանկում՝ Եսայի Եսայանը քաջատեղյակ է ֆինանսական համակարգի կարգավորումներին: Այդ տարիներին ակտիվ մասնակցություն է ունեցել համակարգային խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքներին, ընդգրկվել միջգերատեսչական աշխատանքային խմբերում, ներգրավվել օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխությունների աշխատանքներում:
Եսայի Եսայանը վերապատրաստվել է ՀՀ-ում և Եվրոպական երկրներում (Ֆրանսիա, Ավստրիա, Նիդերլանդներ), մասնակցել է արտերկրում (Մեծ Բրիտանիա, Ղրղզստան) կայացած մասնագիտական ֆորումների: