Արամ Եսայան
Իրավախորհրդատու
ՀԱՅ/ՌՈՒՍ/ԱՆԳ/ՖՐ
Արամ Եսայանը հանդիսանում է Ֆիդելիսի աշխատակիցներից, ով մասնագիտացած է սնանկության, ֆինանսական, քաղաքացիական և վարչական ոլորտներում: Նա կրթությունը ստացել է Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամում (UFAR), հանդիասնում է «Նորարարությունների կառավարում» V միջազգային երիտասարդական գիտական դպրոցի շրջանավարտ:
Աշխատանքային փորձառությունը ձեռք է բերել դատական, ֆինանսական համակարգերում և մասնավոր իրավախորհրդատվական գործունեության ընթացքում:
Աշխատել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ում և Երևանի քաղաքապետարանում: Արամ Եսայանը քաջատեղյակ է դատական համակարգին և սնանկության գործընթացի իրավակարգավորումներին:
Արամ Եսայանը իրավական պրակտիկա է անցել ՀՀ Կենտրոնական բանկում և «ԱՍ ՄԵՏԱԼ» ՍՊԸ-ում, մասնակցել է մի շարք մասնագիտական ֆորումների: Հանդիսանում է սնանկության կառավարիչ։
Այժմ ՀՀ Փաստաբանական ակադեմիայի ունկնդիր է: