Հաղթանակ ԵՊՀ դեմ գործով
Ֆիդելիսի համահիմնադիր Վարազդատ Հարությունյանի և փոխտնօրեն Լուիզա Հովհաննիսյանի ջանքերի շնորհիվ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ԵՊՀ հանրային կապերի ծառայության պետ, ԵՊՀ մամլո խոսնակ Գևորգ Էմին-Տերյանի հայցն ընդդեմ ԵՊՀ հիմնադրամի։
Վճռով հաստատվել է մեր վստահորդի նկատմամբ ԵՊՀ-ի ոչ իրավաչափ վարքագիծը և անվավեր է ճանաչվել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի 07.09.2021թ. կարգապահական տույժ կիրառելու մասին հրամանը։
Դատական գործ թիվ ԵԴ/39757/02/21
Հաջորդական հաղթանակներ քրեական գործերով
Մեր թիմակից փաստաբան Արթուր Հարությունյանի ջանքերով թիվ 61201521 քրեական գործով մեր վստահորդի ձերբակալումը ճանաչվեց ոչ իրավաչափ, իսկ քննիչի կողմից ներկայացված կալանավորման միջնորդությունը մերժվեց։
Մյուս քրեական գործով (թիվ 14103622) մեր վստահորդի ձերբակալումը ևս ճանաչվեց ոչ իրավաչափ։ Փաստաբանի օպերատիվ գործողությունների շնորհիվ այս դեպքում մեր վստահորդը ձերբակալվածի կարգավիճակում չմնաց անգամ մեկ օր։
Մեր գրասենյակի իրավախորհրդատուներ Սոնա Խուրշուդյանն ու Արման Աբրահամյանն ընդունվել են ՀՀ փաստաբանական դպրոց։
Այդ կապակցությամբ շնորհավորում ենք Սոնային և Արմանին։ Վստահ ենք, որ ՀՀ փաստաբանական դպրոցում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները կօգտագործվեն ոչ միայն մեր հաճախորդների իրավունքների պաշտպանության գործում, այլև կծառայեցվեն հօգուտ հանրային շահի։
Բացվեց Ֆիդելիսի «Մասիս» մասնաճյուղը:
Մեր նոր մասնաճյուղը գործում է ՀՀ, ք.Մասիս, Հանրապետության 5/1 հասցեում։ Նոր մասնաճյուղն արագությամբ և սպասարկման նոր մոտեցմամբ առավել հարմարավետ կդարձնի իրավաբանական օգնության տրամադրումը Արարատի մարզի բնակիչների համար։
Մեզ մոտ հաճախորդների իրավունքները պաշտպանված են:
Այսօր Օկ Կրեդիտ ՈւՎԿ-ն և Ֆիդելիս (Fidelis Law Firm) իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերությունը կնքեցին համագործակցության պայմանագիր:
Օկ Կրեդիտը պատասխանատու է իր ծառայություններից օգտվող հաճախորդների իրավունքների և շահերի պաշտպանության, ինչպես նաև իր կողմից մատուցվող ծառայությունների իրավաբանական որակի համար։
Եվս մեկ քայլ՝ մեր հաճախորդների իրավունքների պաշտպանության ապահովմանը միտված
Այսօր Ֆիդելիս (Fidelis Law Firm) իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերության հետ կնքեցինք համագործակցության պայմանագիր։
Այսուհետ, Սմարթ Կրեդիտի հաճախորդների իրավունքների պաշտպանությունը Ֆիդելիս ընկերության փորձառու իրավաբանների հուսալի ձեռքերում են։
Հերթական հաղթանակը, որը հնարավորություն կտա վաղը հավաք անցկացնել Հանրապետության Հրապարակում
Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը նախաձեռնել էր հավաք անկախության հռչակագրի օրվա կապակցությամբ։ Երևանի քաղաքապետարանը թույլ չէր տվել հավաքն անցկացնել Հանրապետության Հրապարակում։Մեր գրասենյակի հիմնադիր-գործընկեր Վարազդատ Հարությունյանի և իրավախորհրդատու Արման Աբրահամյանի ջանքերով Երևանի քաղաքապետարանի որոշումը վիճարկվեց դատական կարգով։ ՀՀ վարչական դատարանը երեք դատավորների կազմով բավարեց մեր կողմից ներկայացված հայցը, և արդյունքում, մեր վստահրոդը հավաքը կկազմակերպի Հանրապետության Հրապարակում։Վարչական գործ թիվ ՎԴ/5113/05/22։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ այսօր կալանքից ազատ արձակվեց անօրինական միգրացիա կազմակերպելու և փաստաթղթեր կեղծելու համար մեղադրվող Ս.Դ-ն, որը մինչ «Ֆիդելիս» փաստաբանական գրասենյակի փաստաբան Վաչե Սիմոնյանին ներգրավվելը գրեթե վեց ամիս գտնվել է արգելանքի տակ: Նշվածը հնարավոր դարձավ Վաչե Սիմոնյանի պրոֆեսիոնալ աշխատանքի և իհարկե Դատարանի կողմից օրինականության սկզբունքը պահպանելու շնորհիվ:
Ավետիք Չալաբյանն ազատության մեջ է
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց մեր թիմի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը։ Փաստաբաններ Արմեն Անդրիկյանի, Վարազդատ Հարությունյանի, Արթուր Հարությունյանի, Վաչե Սիմոնյանի շնորհիվ մեր վստահորդի խափանման միջոցը փոխվեց գրավով։
Հերթական հաղթանակը, որը հնարավորություն կտա վաղը հավաք անցկացնել Հանրապետության Հրապարակում
Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը նախաձեռնել էր հավաք անկախության հռչակագրի օրվա կապակցությամբ։ Երևանի քաղաքապետարանը թույլ չէր տվել հավաքն անցկացնել Հանրապետության Հրապարակում։Մեր գրասենյակի հիմնադիր-գործընկեր Վարազդատ Հարությունյանի և իրավախորհրդատու Արման Աբրահամյանի ջանքերով Երևանի քաղաքապետարանի որոշումը վիճարկվեց դատական կարգով։ ՀՀ վարչական դատարանը երեք դատավորների կազմով բավարեց մեր կողմից ներկայացված հայցը, և արդյունքում, մեր վստահրոդը հավաքը կկազմակերպի Հանրապետության Հրապարակում։Վարչական գործ թիվ ՎԴ/5113/05/22։