Վիկտորիա Գասպարյան
Իրավախորհրդատու
ՀԱՅ/ՌՈՒՍ/ԱՆԳ
Վիկտորիա Գասպարյանը մասնագիտացված է քաղաքացիական իրավունքի և վարչական իրավունքի ոլորտներում: Կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: Համալսարանը գերազանցությամբ ավարտել է 2022թ.-ին: Ուսանողական տարիներին հանդիսացել է ԵՊՀ իրավաբանական կլինիկայի իրավախորհրդատու:
Մասնակցել է մի շարք մասնագիտական դասընթացների և ֆորումների, այդ թվում` գերմանական միջազգաին համագործակցության ընկերության (IRZ) և GIZ Armenia-ի Women rights center հասարակական կազմակերպության կողմից կազմակերպած դասընթացների:
Իրավաբանական գործունեության փորձը ձեռք է բերել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում և «Ներդրումների աջակցման կենտրոն» (Enterprise Armenia) հիմնադրամում ծավալած գործունեության ընթացքում:
Այժմ ՀՀ Փաստաբանական ակադեմիայի ունկնդիր է: