Հավատարիմ հաճախորդին, հետևողական
աշխատանքում, հարուստ արդյունքներով

ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Անմեղության կանխավարկած Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով (ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդված, որը բխում է լատինական «Еi incumbit probatio qui dicit, non qui negat» սկզբունքից): Մեր ընկերության իրավաբանական օգնության ծառայությունները քրեական գործերով հետևյալն են.

  • Իրավաբանական խորհրդատվության տրամադրում
  • Վստահորդի պաշտպանության իրականացում նախաքննության և դատաքննության փուլերում
  • Վկայի, տուժողի ներկայացուցչության ապահովում ՀՀ քրեական հետապնդում իրականացնող մարմիններում և ՀՀ դատարաններում
  • Որոշումների և դատական ակտերի բողոքարկում:

ՀԱՐԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Մեր ընկերությունը հարկային իրավունքի ոլորտում առաջարկում է հետևյալ իրավաբանական ծառայությունները՝

  • Հարկային օրենսդրության վերաբերյալ իրավաբանական խորհրդատվության տրամադրում
  • Հարկային մարմինների կողմից կայացված վարչական ակտերի բողոքարկում թե՛ վերադասության կարգով և թե՛ դատական կարգով, ինչպես նաև ներկայացուցչության ապահովում
  • Հարկային օրենսդրության պահանջների ապահովմանն ուղղված պայմանագրերի և այլ անհրաժեշտ իրավական փաստաթղթերի կազմում
  • Հարկային ռեժիմների ընտրության վերաբերյալ խորհրդատվության տրամադրում
  • Հարկերի գումարների վերադարձման հետ կապված իրավական լուծումների առաջարկում, իրավաբանական ուղեկցում:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Մեր ընկերությունն աշխատանքային իրավունքի ոլորտում մատուցում է հետևյալ ծառայությունները՝

  • Իրավաբանական խորհրդատվության տրամադրում
  • Աշխատանքային իրավահարաբերություններում ընկերության գրագետ իրավական քաղաքականության մշակում, որը ներառում է աշխատանքային իրավահարաբերություններին առնչվող փաստաթղթերի՝ ներքին իրավական ակտերի, աշխատանքային պայմանագրերի (այդ թվում նաև դրանց միակողմանի լուծման փաստաթղթերի) կազմում, վերամշակում՝ համապատասխանեցնելով աշխատանքային օրենսդրությանը
  • Գործատուի և աշխատողի միջև ծագած աշխատանքային վեճերի կարգավորման հետ կապված արտադատական աջակցություն, ներկայացուցչության ապահովում
  • Աշխատանքային վեճերի հետ կապված հարցերով դիմումների, հայցադիմումների կազմում, այդ թվում նաև դատական ներկայացուցչության ապահովում:

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Մեր ընկերությունը սնանկության ոլորտում մատուցում է հետևյալ ծառայությունները՝

  • Իրավաբանական խորհրդատվության տրամադրում
  • Սնանկության վարույթում ընկերության շահերի ներկայացում
  • Պարտապանի կամ պարտատիրոջ շահերի ներկայացում սնանկության վարույթում
  • Սնանկության վտանգի դիմումի կազմում
  • ֆինանսական առողջացման ծրագրի կազմում
  • Առարկությունների և այլ դատավարական փաստաթղթերի կազմում
  • Դատական ներկայացուցչության ապահովում:

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ

Մեր ընկերությունն անշարժ գույքի ոլորտում մատուցում է հետևյալ ծառայությունները՝

  • Սեփականության իրավունքի, սերվիտուտի և այլ գույքային իրավունքների վերաբերյալ իրավաբանական խորհրդատվության տրամադրում
  • Անշարժ գույքի ձեռքբերման, օտարման, վարձակալության հետ կապված հարցերով անհրաժեշտ իրավական փաստաթղթերի կազմում, ներկայացուցչություն պետական և ոչ պետական մարմիններում
  • Անշարժ գույքի հետ կապված վեճերով հայցադիմումների և այլ դատավարական փաստաթղթերի կազմում, դատական ներկայացուցչության ապահովում:

ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԻՐԱՎՈՒՆՔ

Մեր ընկերությունը կորպորատիվ իրավունքի ոլորտում մատուցում է հետևյալ ծառայությունները՝

  • Ընկերությունների պետական գրանցում (այդ թվում՝ հիմնադիր փաստաթղթերի կազմում և պետական գրանցում իրականացնող մարմնին ներկայացում)
  • Գրանցման ենթակա փոփոխությունների /մասնակիցների, անվանման, կանոնադրության, տնօրենի և այլն/ պետական գրանցում
  • Ընկերության վերակազմակերպումներ, միացումներ և միաձուլումներ (М&А), բաժնետոմսերի կոնսոլիդացիա
  • Ընկերության բանկային հաշիվների բացում
  • Ընկերության կորպորատիվ քարտուղարության իրականացում (այդ թվում՝ ընկերության կառավարման մարմինների նիստերի կազմակերպում, արձանագրում, ծանուցումներ պատրաստում և ուղարկում հասցեատերերին, քաղվածքների տրամադրում, որոշումների կազմում և հաշվառում)
  • Ընկերության գործունեությանն առնչվող ներքին ակտերի մշակում և իրավաբանական աուդիտ և այլն

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Մեր ընկերությունը մտավոր սեփականության ոլորտում՝

  • Իրավաբական խորհրդատվության տրամադրում
  • Մտավոր սեփականության օբյեկտների, այդ թվում՝ ապրանքային նշանների, արդյունաբերական նմուշների, աշխարհագրական նշանների գրանցում (ազգային և միջազգային ընթացակարգերով), ներկայացուցչություն մտավոր սեփականության գործակալությունում
  • Մտավոր սեփականության գործակալության կողմից կայացված որոշումների բողոքարկում դատական կարգով, ներկայացուցչության ապահովում
  • Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների պաշտպանության հետ կապված վեճերով հայցադիմումների կազմում, դատական ներկայացուցչության ապահովում:

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Մենք կգտնենք Ձեր խնդիրների
ճիշտ լուծումները

Ֆիդելիսը հիմնադրվել է 2016 թվականին։ Ընկերությունը մատուցում է իրավախորհրդատվական և փաստաբանական ծառայություններ ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ ընկերություններին։ Ֆիդելիսի կողմից մատուցվող իրավաբանական ծառայությունները բազմաբնույթ են, սկսած հասարակ ամուսնաընտանեկան վեճերից վերջացրած բարդ և ստեղծագործ լուծումներ պահանջող սնանկության կամ ընկերությունների միացման/միաձուլման գործերով։ Ֆիդելիսի իրավաբաններն ունեն հարուստ աշխատանքային փորձ, նրանք աշխատել են տարբեր ոլորտներում և ծառայություններ են մատուցել հայաստանյան մի շարք խոշոր ընկերությունների և պետական առանցքային գերատեսչությունների:

Ֆիդելիսի աշխատակիցները հանդիսանում են տարբեր մասնագիտական միությունների անդամներ, որպես արտոնագրված փաստաբաններ, սնանկության գործով կառավարիչներ և հաշտարարներ։ Ֆիդելիսը համախմբել է իրենց գործում հմուտ և պարտաճանաչ մասնագետների, որոնց համար առաջնահերթ են մշտական զարգացումը, վստահությունը, պատասխանատվության զգացումը, նախաձեռնողականությունը և առավելագույն արդյունքի հասնելու ձգտումը։

ԿԱՊ

Գտեք և վստահեք մեզ

Հասցե Երևան, Խորենացի փ․ 9/28

Հեռախոս 010500065

Էլ․ հասցե info@fidelis.am